5790 դիտում
18:09 21-01-2024
«Հայրենիքն ուժեղ է, եթե ունի ուժեղ զինվոր եւ ուժեղ բանակ». Գառնիկ Հայրապետյան. aravot.am․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիկբոքսինգի Հայաստանի ազգային ֆեդերացիայի մարզիկները մրցաշրջան 2023-ում բարձր նվաճումների են հասել միջազգային խոշորագույն մեկնարկներում․ աշխարհի գավաթի խաղարկություն՝ 3 ոսկի, 2 արծաթ, Եվրոպայի առաջնություն, որն անցկացվել է Թուրքիայում՝ 2 արծաթ, 3 բրոնզ, արեւելյան մարտարվեստների փառատոն՝ 1 ոսկի, 3 արծաթ։ Եվ սա միայն պաշտոնական առաջնությունների ցուցակն է։ Այս արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացնում են ազգային ֆեդերացիայի նախագահ, գնդապետ Գառնիկ Հայրապետյանին, որը հաջողությունների հիմքը համարում է մարզիչների աշխատանքի որակը։ Հենց այդ նպատակով ֆեդերացիան ամեն տարվա վերջին կազմակերպում է մարզիչների որակավորման դասընթացներ եւ քննություններ։ Դրանց ավարտին հանձնվում են համապատասխան հավաստագրեր, ինչը մարզչին հաջորդ տարի նույնպես աշխատելու իրավունք է տալիս։
«Քիկբոքսինգի Հայաստանի ազգային ֆեդերացիան գործում է շուրջ 30 տարի եւ կարեւոր դերակատարություն ունեն պատանիների եւ երիտասարդների առողջության ամրապնդման գործում։ Մենք կարեւորում ենք երիտասարդների առողջությամբ եւ մարզական կարիերայով զբաղվող մարզիչների մասնագիտական որակները, քանի որ դրանց բացակայության պարագայում մարզումները մարող են նաեւ հակառակ ազդեցությունն ունենալ։ Մարզչական սեմինարների եւ գործնական պարապմունքների ընթացքում նրանց ծանոթացնում ենք նաեւ համաշխարհային ֆեդերացիայի կողմից իրականացված նորամուծություններին, որպեսզի իրանց մարզումները կազմակերպեն դրանց համապատասխան։ Այլապես, հնարավոր է, որ մարզիկը միջազգային մրցմանը մասնակցի, իր կարծիքով լավ, սակայն նրա մրցելույթը չհամապատասխանի նոր կանոններին ու պահանջներին։ Սա մեր համար նաեւ պարտադիր պահանջ է, քանի որ քիկբոքսինգը օլիմպիական ընտանիքի անդամ է եւ ընդգրկվել է պետական աջակցություն ստացող մարզաձեւերի ցանկ»,-ասում է ֆեդերացիայի նախագահը։
Խոսելով առաջիկա կարեւոր մեկնարկների մասին՝ նա առանձնացրեց փետրվարի կեսերին Խորվաթիայում կայանալիք մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին այդ տարիքային խմբի հավաքականը նախապատրաստվել սկսել է դեռ անցած տարվա վերջից։ Aravot.am-ի հարցին ի պատասխան, Գառնիկ Հայրապետյանը նշեց, որ ամեն տարի ֆեդերացիան իր միջոցներով մայրաքաղաքի վարչական շրջաններում նորոգում է գործող դահլիճները։
«Սրանից զատ առանձնահատուկ կարեւորություն եմ տալիս մարզերին, սահմանամերձ դարձած բնակավայրերի պատանիներին ու երիտասարդներին, որոնք ունեն հիանալի ֆիզիկական տվյալներ, սակայն զուրկ են դրանք զարգացնելու հնարավորություն։ Ըստ էության, այդ երիտասարդները՝ մեր վաղվա զինվորները, հայրենիքի սահմանների անմիջական պաշտպաններն են։ Իսկ դա շատ կարեւոր է անվտանգության համար։ Հայրենիքն ուժեղ է, եթե ունի ուժեղ զինվոր եւ ուժեղ բանակ»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2023թ․ դեկտեմբերի 25-ին Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում «Վանասա» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել Հայաստանի Քիք-բոքսինգի 2023 թվականի լավագույն մարզիկների շնորհման շնորհանդեսը: Այն կազմակերպել էր ֆեդերացիան՝ նախագահ Գառնիկ Հայրապետյանի գլխավորությամբ:
Միջոցառմանը ներկա էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հատուկ հանձնարարություններով դեսպան էդմոն Մարուքյանը, ԱԺ պատգամավորներ, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարը, սպորտի և Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի գործընկերներ:
Շնորհանդեսի ժամանակ պարգևատրվել էին Քիք-բոքսինգի մարզիկներ, Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արմենիա հեռուստաընկերությունն ու ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Միջոցառմանը ներկա էին նաև Ռուսաստանի Դաշնության Քիք-բոքսինգի ներկայացուցիչներ:
2023թ. Հայաստանի Քիք-բոքսինգի աշխատանքները.
Քիք-բոքսինգի հավաքականի մարզիկները, մասնակցել են Թուրքիայում՝ Եվրոպայի առաջնությանը։ Նվաճելով՝ 2 արծաթե և 3 բռոնզե մեդալ։
Նաև մասնակցել ենք Համաշխարհային խաղերին, նվաճելով՝ 1 ոսկե, 3 արծաթե մեդալներ։ Եվրոպայի Գավաթի առաջնության նվաճել ենք 2 ոսկե 1 արծաթ և 7 բրոնզե մեդալ։ Այս տարի Համաշխարհային WAKO Pro-ի ներկայցուցիչն ենք դարձել։
Նոյեմբեր ամսին՝ անցկացրել ենք WAKO Pro միջազգային մրցաշար, որին մասնակցում էին 5 պետություններ։
Քիք-բոքսինգի ֆեդերացիան այս տարի ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ անցկացրել է պատանիների, երիտասարդների և մեծահասակների Հայաստանի առաջնություն։ Հայաստանի Քիք-բոքսինգի ֆեդերացիան բացել է 3 մարզադահլիճ՝ Վայքում, Դավթաշենում և 15-րդ թաղամասում։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 911+
911+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2236 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2890 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում