20320 դիտում
12:49 20-10-2014
Երևանում՝ Գայի արձանի դիմաց, մատուցողուհին վրաերթի է ենթարկել ոստիկանության մայորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Գայի պողոտայում՝ Գայի արձանի դիմաց, Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 31-ամյա Ելենա Հարությունյանը իր վարած Nissan March մակնիշի 01 ZԼ 077 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ 1Ա շենքի բնակիչ, 46-ամյա Արտակ Ջանջուղազյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հաաստանի քննչական կոմիտեի Երևանի քննական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գարսոյանի գլխավորությամբ:
Քննիչի հանձարակականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ե. Հարությունյանը աշխատում է «Միրաժ» գիշերային ակումբում՝ որպես մատուցողուհի, իսկ վրաերթի ենթարկված Ա. Ջանջուղազյանն աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում՝ որպես օպերատիվ-հերթապահ, կոչումով ոստիկանության մայոր է:
Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
22682 դիտում
20:23 07-11-2014
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները ձերբակալել են ոստիկանության մայորին և փոխգնդապետին
12070 դիտում
18:35 15-07-2016
Ավտովթար Երևանում. Գայի արձանի մոտ բախվել են BMW-ն ու Nissan-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ