Երևանում փաստաբանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխային
Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Ջանիբեկյան և Պարսեղով փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 50-ամյա Տիգրան Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի 23 ՕՍ 675 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 10-ամյա Էլենա Պալաչյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի «Արմենիա» բժշկական կենտրոն: Որոշ ժամանակ անց նշված կենտրոնից երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Տ. Հայրապետյանն աշխատում է ՀՀ փաստաբանների պալատում՝ որպես փաստաբան: