6600 դիտում
21:34 10-09-2015
Կոտայքի մարզում 29-ամյա փաստաբանը վրաերթի է ենթարկել 76-ամյա հետիոտնին
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ` սեպտեմբերի 9-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 09: 30-ի սահմաններում 29-ամյա Արսեն Դանիելյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 DO 433 համարանիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքում Խանջյան փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն, Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի բնակիչ, 76-ամյա Հակոբ Հակոբյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է` վրաերթի ենթարկվածը տեղափոխվի Չարենցավանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները և ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Opel -ի վարորդ Ա. Դանիելյանը Չարենցավան քաղաքի բնակիչ է և աշխատում է ՀՀ Փաստաբանների պալատում` որպես փաստաբան:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+