211652_close_icon
views-count10338 դիտում article-date 16:58 23-09-2014

Ոստիկանության ստացած օպերատիվ տվյալների արդյունքում Audi-ն տեղափոխվեց «գայի պլաշադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է իրացնելով օպերատիվ տվյալները՝ ՃՈ հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխել օրինախախտ այն վարորդներին, ովքեր իրենց տրանսպորտային միջոցների վրա տեղադրել են կեղծ համարանիշներ: Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Երևանի ՃՈ պետի տեղակալ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Audi մակնիշի LR0100 A համարանիշի ավտոմեքենան, քանի որ ոստիկանների ստացած օպերատիվ տեղեկությունը ավտոմեքենայի վրա կեղծ համարանիշներ տեղադրելու մասով համապատասխանել է իրականությանը: ՃՈ-ն շարունակելու է խստացված աշխատանքները՝ կապված օրինախախտ վարորդների հայտնաբերման ուղղությամբ, իսկ կեղծ համարանիշներ օգտագործող վարորդները վարչական պատասխանատվության են ենթարկվելու խոշոր չափի գումարով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր