34165 դիտում
08:47 19-09-2014
Արտակարգ և ողբերգական դեպք Լոռու մարզում. ննջասենյակում հայտնաբերվել է կնոջ դի. կան 2 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Գուգարքի բաժին, որ Գուգարք գյուղի 2-րդ փողոցի 14 տանը գողություն է տեղի ունենում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանում ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խմբերը՝ մարզի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրի Սուքիասյանի և Գուգարքի ոստիկանապետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ:
Մտնելով տուն՝ ոստիկանները ննջարանում հայտնաբերում են դանակի մի քանի հարվածներից մահացած տանտիրուհու՝ Հայկուշ Աղաջանյանի դին: Հայտնաբերում են նաև նրա եղբոր տղային՝ 23-ամյա Րաֆֆի Աղաջանյանին՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վնասվածքով:
Ոստիկաններն իրենց ավտոմեքենայով Ր. Աղաջանյանին տեղափոխում են Վանաձորի բժշկական կենտրոն: Արդեն նշված հասցե են ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի և ոստիկանության Գուգարքի քննչական բաժանմունքի քննիչները՝ ավագ քննիչ Հրաչ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանում են նաև դատաբժիշկն ու քրեագետը: Ու մինչ դատաբժիշկն ու քրեագետը տեղում իրենց աշխատանքներն էին կատարում, ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ դեպքից րոպեներ առաջ նշված հասցեում է գտնվել «Ռուս Արթուր» մականվամբ Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 24-ամյա Արթուր Ղավալյանը:
Օպերատիվ քննչական խմբերը սկսում են որոնողական աշխատանքները կասկածյալ Ա. Ղավակյանին հայտնաբերելու ուղղությամբ: 2 ժամ անց դեպքի վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող Գուգարք գյուղի ավագ դպրոցի հիմնական մասնաշենքի նկուղային հարկ իջնող աստիճանների վրա դանակի մի քանի հարվածներից ստացած վիրավոր վիճակում հայտնաբերվում է Ա. Ղավալյանը, ով նույնպես ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվում է հիվանդանոց:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 112 հոդվածի հատկանիշներով:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
Նմանատիպ նյութեր
455830 դիտում
12:24 30-03-2020
Այս պահին 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք. ծայրահեղ ծանրը կարող է դառնալ ծանր, բարելավում ունենք. Թորոսյան
Այս բաժնից
15538 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35783 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց