55855 դիտում
17:25 27-08-2014
Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզի Կեռ-Հողեր սարամասում. պապը, որդին և թոռը մահացել են. կա 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի վարչական տարածքում՝ Կեռ-Հողեր կոչվող սարում, ավտոմեքենա է գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Գուգարքի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Անտոնյանի, քննչական բաժանմունքի պետ Արամ Ավագյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Գազ 66» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքնայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 20 մետր գլորվելով՝ հայտնվել սարի տակ, ինչի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներից ևս մեկը ճանապարհին մահացել է:
Արդեն դեպքի վայր են ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչները, փորձագետը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ քննիչ Գարիկ Վերմիշյանի կողմից տեղում հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները, պապ, որդի և թոռ են:
***
18:39
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունը պարզել է, որ մեքենան վարել է Գուգարք գյուղի բնակիչ, 55-ամյա Հրաչիկ Առաքելյանը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Մահացած ուղևորներն են՝ Գուգարք գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Ռադիկ Սոլոմոնյանը և նրա որդին՝ 11-ամյա Արմեն Սոլոմոնյանը, իսկ հիվանդանոց տեղափոխված վիրավորներն են Գուգարք գյուղի բնակիչներ՝ 25-ամյա Դավիթ Պողոսյանը և նրա հայրը՝ 58-ամյա Արշալույս Պողոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածներն ու վիրավորները խնամիներ էին և սար էին մեկնում՝ խոտհնձի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+