12929 դիտում
16:06 04-08-2014
Փոխգնդապետի կինը սպառնում է փակել միջազգային նշանակության ճանապարհը
Փոխգնդապետ, ոստիկանության Վեդիի պահպանության բաժնի նախկին պետ Ռազմիկ Աթենյանի կինը սպառնում է այսօր փակել Արարատի մարզի Ոսկետափի միջազգային նշանակության ճանապարհը:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց 49-ամյա Մարիամ Արթենյանը: Նա նշեց, որ այսօր ամուսնուն եւ երկու որդիներին կալանավորելու որոշում են կայացրել: Միաժամանակ ավելացրեց, որ նրանք դեռ 2011թ-ին դատապարտվել են իշխանության ներկայացուցչի դեմ ուժ կիրառելու համար, սակայն պատիժը կրելուց եւ ազատ արձակելուց հետո նույն հոդվածով կրկին նրանց կալանավորելու որոշում են կայացրել:
Մարիամ Արթենյանը նշեց, որ դա իր ամուսնու նախկին կոլեգայի կողմից է արվում, հետեւաբար խնդրում է օբյեկտիվ լուծում տալ այս խնդրին:
Իսկ իրենք իրենց մասով որոշել են փակել միջազգային նշանակության ճանապարհը՝ իրենց բողոքի ձայնը լսելի դարձելու համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
394 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
541 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
919 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ