211652_close_icon
views-count3251 դիտում article-date 18:13 27-03-2014

Գեղարքունիքում փոխգնդապետի կինը ամուսնուն մեղադրել է, թե նա ատրճանակի սպառնալիքով փորձել է իմանալ, թե ով է կնոջ սիրեկանը

Գեղարքունիքի մարզի բնակիչ Անահիտ Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն: Այն է` ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում է տվել առ այն, որ իր ամուսին , ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, փոխգնդապետ Հ. Գ-ը տան ննջասենյակում ատրճանակի փողն ուղղել է իր գլխի ուղղությամբ և սպանության սպառնալիքներ հնչեցնելով պահանջել է ասել, թե ով է իր սիրեկանը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Ա. Ասլանյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ ար. օր-ի 333 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ստացվել Մարտունու ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր