211652_close_icon
views-count42687 դիտում article-date 15:59 01-07-2016

Արտակարգ իրավիճակ Ճամբարակ-Դիլիջան հանրապետական նշանակության ճանապարհին. մոտ 2 000 խորհանարդ մետր ժայռաբեկորները փակել են ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 1-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակից-Դիլիջան տանող ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ Մարտունի գյուղի վարչական տարածքում ժայռաբեկորների փլուզման պատճառով ճանապարհն անանցանելի է դարձել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հրամանատար Ռուբեն Օհանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն են գործել նաև Կապի և տրանսպորտի նախարարության «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրեն Աշոտ Արշակյանի և տեղի Ճանշինի աշխատակիցները՝ Ճանշինի պետ Արարատ Քոչարյանի գլխավորությամբ: Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է՝ ելնելով քաղաքացիների շահերից, քանի որ կա վտանգ, որ հնարավոր է՝ մյուս ժայռաբեկորները նույնպես պոկվեն: Այս պահին Երևանից Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի կարգադրությամբ ժամանած «Հայավտոճան»-ի մասնագետները ուսումնասիրում են տեղանքը և եկել են այն եզրակացության, որ ճանապարհի վրա ընկած 2000 խորհանարդ մետր ապառաժ քարերը հնարավոր է հեռացնել միայն պայթեցնելուց հետո: Տեղում աշխատանքներին օնլայն հետևում է նախարար Գ. Բեգլարյանը, իսկ «Հայավտոճան»-ի տնօրեն Ա. Արշակյանն էլ հեռախոսով կատարվող աշխատանքների մասին տեղեկություններ է հաղորդում նախարար Գ. Բեգլարյանին: Երջանիկ պատահականություն է, որ քարաթափման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի կարգադրությամբ դեպքի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանը: Քարաթափման պատճառով 8 մետր լայնությամբ և 30 մետր երկարությամբ ճանապարհը փակվել է: Տեղում ուժեղացված ծառայութուն է կատարում նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ, որպեսզի քաղաքացիները նշված հատվածով չերթևեկեն, դադարեցվի նրանց տեղաշարժը, ինչը բխում է հենց առաջին նրանց շահերից, քանի որ կա վտանգ, որ կողքի հսկայական ժայռաբեկորները նույնպես կարող են փլուզվել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր