Արթուր Ղազինյան. Հարյուրից ավել փաստաբաններ ՀՀ Գլխավոր դատախազին հաղորդում էին ներկայացրել պետական դավաճանության մասին
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի իրավաբան գործընկերներ,
Վաղը ժամը 10.30 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում լսվելու է մեր գործընկեր փաստաբանների կողմից ՀՀ դատախազության անգործության դեմ ներկայացված բողոքը։
Հիշեցնեմ, որ ՀՀ հարյուրից ավել փաստաբաններ 2020թ-ի դեկտեմբերի 22-ին ՀՀ Գլխավոր դատախազին հաղորդում էին ներկայացրել պետական դավաճանության մասին, ինչին ՀՀ դատախազությունը պատասխանել էր ֆորմալ գրությունով՝ խախտելով ՀՀ օրենսդրությունն ու բացահայտ անհարգալից մասնագիտական վերաբերմունք ցուցաբերելով իր գործընկերների նկատմամբ։
Կոչ եմ անում առավոտյան ժամը 10.30 լինել դատարանի դիմաց՝ մեր գործընկերներին աջակցություն հայտնելու և դատախազությանը մասնագիտական պատասխանատվության կանչելու նպատակով։
Մինչ վաղը»։