211652_close_icon
views-count13089 դիտում article-date 12:54 20-06-2021

«Բացառում եմ Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելը»․ Գագիկ Ծառուկյանը քվեարկեց անվտանգ հայրենիքի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

tert.am-ը գրում է. Քվեարկել եմ անվտանգ հայենիքի, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստանի համար։ Այս մասին Առինջի 29/29 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում  ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը։

Հարցին՝ ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի՞ Նիկոլ Փաշինյանի կուսակցության հետ, Ծառուկյանն արձագանքեց՝ այդ հարցին պատասխանել է, չի ուզում կրկնվել, այսօր այդ օրը չէ։ «Բացառում եմ, և դա մի քանի անգամ ասել եմ»։

Հարցին՝ եթե ընտրության արդյունքներն իրեն չբավարարեն, պատրա՞ստ է դուրս գալ հանրահավաքների, բողոքարկել, Ծառուկյանն արձագանքեց՝ եթե ամեն ինչ կարգուկանոնով է ընթանում, անտեղի ինչո՞ւ աղմուկ բարձրացնել։ «Եթե ժողովուրդը չի ցանկացել, ձայն չի տվել, ես ի՞նչ պետք է անեմ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի հետ կկազմի՞ կոալիցիա, Ծառուկյանն արձագանքեց, որ նման հարցերին պատասխանել է, այսօր այդ օրը չէ։

Հարցին՝ Խաչատուր Սուքիասյանը կարո՞ղ է իր վրա ազդել, հաշվի առնելով բարեկամական կապերը, Ծառուկյանն արձագանքեց․ «Լավ, դու քո ասածին հավատու՞մ ես, Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել, Ծառուկյանին ձերբակալեցին, չկարողացան իր վրա ազդել, դա անմիտ, դատարկ խոսակցություն է»,-նշեց նա։

Դիտարկմանը, թե այսօր Ազատաշենի ընտրատեղամասում կրակոցներ են հնչել, և մի կողմը եղել է ԲՀԿ ներկայացուցիչ, ԲՀԿ առաջնորդն արձագանքեց, թե տեղյակ է, և կարգ խախտողները պետք է պատասխան տան։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր