211652_close_icon
views-count1003 դիտում article-date 15:59 29-11-2026

Ուկրաինան պատրաստ է դադարեցնել կրակը ռազմաճակատի ներկայիս գծի երկայնքով. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը պատրաստ է համաձայնել ռազմաճակատի ներկայիս գծի երկայնքով կրակի դադարեցմանը և անցնել Ռուսաստանի հետ դիվանագիտական բանակցությունների։

«Մենք պատրաստ ենք նման քայլերի՝ մնալ և կանգ առնել այնտեղ, որտեղ գտնվում ենք։ Մենք խոսում ենք շփման գծում կրակի դադարեցման մասին»,- ասել է Զելենսկին՝ նման քայլը լուրջ փոխզիջում անվանելով։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Կիևը հասկանում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ հրաժարվել ուկրաինական տարածքների նկատմամբ հավակնություններից։ Ուստի Ուկրաինան առաջարկում է ամրագրել կողմերի ներկայիս դիրքերը և շարունակել կարգավորումը դիվանագիտական ճանապարհով։

Զելենսկին նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շարունակել պատերազմն ավարտելուն ուղղված ջանքերը։

Նա նշել է, որ ԱՄՆ առաջնորդն ունի բավարար սահմանադրական լիազորություններ՝ խաղաղ գործընթացին նպաստելու համար։

«Հուսով եմ, որ նա կշարունակի այս պատերազմն ավարտելու ուղիներ փնտրել, բայց ոչ միայն այնպիսի սցենարով, որի դեպքում դրա գինը պետք է վճարի Ուկրաինան։ Դա սխալ է»,- ընդգծել է Զելենսկին։

 

Նմանատիպ նյութեր