211652_close_icon

Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են ռազմաճակատի երկայնքով ռուսական ուժերի դեմ 235 մարտերի մասին

views-count1066 դիտում article-date 17:18 21-12-2025
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է դեկտեմբերի 20-ին Ուկրաինայի և Ռուսաստանի զինված ուժերի միջև 235 մարտերի մասին ռազմաճակատի երկայնքով, որոնցից 72-ը տեղի են ունեցել Պոկրովսկի հատվածում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Ukrinform-ը, ռուսական ուժերը 70 ավիահարվածներ են հասցրել ուկրաինական դիրքերին և բնակավայրերին՝ օգտագործելով 166 կառավարվող ավիառումբեր։ Ռուսական կողմը 3609 հրետանային հարձակում է իրականացրել։ 
Նշվում է, որ սկսած դեկտեմբերի 20-ի ժամը 18։00-ից՝ ռուսական զինված ուժերը «Շահեդ» տեսակի 97 ԱԹՍ-ներով հարձակումներ են իրականացրել Ուկրաինայի տարածքի վրա։

Ուկրաինայի զինված ուժերը չեզոքացրել են Ռուսաստանի արձակած 97 ԱԹՍ-ներից 75-ը․ 
Հաղորդվում է նաև, որ ռուսական հարձակման հետևանքով Ուկրաինայի Ռովնո շրջանում քաղաքացիական ենթակառուցվածք է վնասվել։ Ռովնոշրջանի տարածաշրջանային ռազմական ադմինիստրացիայի ղեկավար Օլեքսանդր Կովալը հայտնել է, որ ենթակառուցվածքի աշխատակիցներից մեկը վիրավորվել է, նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել։ 

Նմանատիպ նյութեր