4465 դիտում
14:08 10-09-2015
Իրկուտսկի մարզի հայ համայնքը ընտրություններին կքվեարկի Սերգեյ Երոշչենկոյի օգտին
Սեպտեմբերի 13-ին ՌԴ Իրկուտսկի մարզում կանցկացվեն Իրկուտսկի նահանգապետի արտահերթ ընտրություններ, որին առաջադրված է նաև Իրկուտսկի մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Վլադիմիրի Երոշչենկոյի թեկնածությունը:
Նախօրեին՝ սեպտեմբերի 9-ին, «Իրկուտսկի հայ մշակութային ընկերակցության» («Иркутское армянское культурное общество») ներկայացուցիչները՝ հայ համայնքի ղեկավար Սամվել Ոսկանյանի գլխավորությամբ, գումարել էին համաժողով՝ քննարկելու, թե որ թեկնածուի օգտին պետք է քվեարկեն Իրկուտսկի մարզում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչները:
Երկարատև քննարկումից հետո հայ համայնքի ներկայացուցիչները միաձայն որոշում կայացրին սեպտեմբերի 13-ին կայանալիք ընտրություններին իրենց ձայնը տալ Սերգեյ Երոշչենկոյի օգտին, քանի որ բազմիցս համոզվել են, որ Իրկուտսկի նահանգապետի պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում իրենց թեկնածուն, որը վայելում է հատկապես անապահով բնակչության հարգանքն ու վստահությունը, մարզում վարել է հայանպաստ քաղաքականություն, ամենատարբեր հարցերում մշտապես սատարել է հայ բնակչությանը, օգնել մարզում ապրող հայ մարզիկներին և մյուս շնորհալիներին, իսկ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրյակին Իրկուտսկի նահանգապետ Ս. Երոշչենկոն հանդիպում է ունեցել «Իրկուտսկի հայ մշակութային ընկերակցության» ներկայացուցիչների հետ և իր ելույթում խստորեն դատապարտել Ցեղասպանությունը՝ նշելով, որ նման սարսափելի իրադարձություններին արդարացում չկա, եւ դրա մասին հիշողությունը պետք է պահպանվի սերունդների միջեւ, Իրկուտսկի մարզում ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ և նմանօրինակ ոճիրները կանխելու նպատակով պետք է հարգենք միմյանց սովորություններն ու ավանդույթները, ձեւավորենք հարգանք պատմական ժառանգության եւ մշակութային արժեքների նկատմամբ:
Նմանատիպ նյութեր
1699 դիտում
15:16 30-05-2021
Կիպրոսում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները. 16 ընտարտեղամասում կքվեարկի հայ համայնքը
Այս բաժնից
1018 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
673 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
493 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը