211652_close_icon
views-count892 դիտում article-date 12:39 28-06-2022

«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպել եմ դատապարտյալների և կալանավորների հետ. ահազանգերը շատ էին. Թագուհի Թովմասյան

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ կատարած այցիս ընթացքում հանդիպել եմ դատապարտյալների և կալանավորների հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Բարձրացված խնդիրներն ու ահազանգերը շատ էին, սակայն, ելնելով տարբեր գործերի նախաքննության գաղտնիությունից, բոլոր ահազանգերը հրապարակել չեմ կարող: Նշեմ դրանցից մի քանիսը․

1․ Կալանավորի նկատմամբ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի խախտումներ,

2․ քրեական գործի ոչ անաչառ քննում,

3․ կալանքի հետ անհամատեղելի ծանր առողջական վիճակ,

4․ համապատասխան տեխնիկական հնարավորության բացակայության արդյունքում բողոք գրելու իրավունքից օգտվելու անհնարինություն,

5․ բնութագրի գործընթացի ոչ անաչառ իրականացում,

6․ հանրային պաշտպանի ոչ բավարար գործունեություն։

Գրություններ եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, ոստիկանապետին, ՔՀԿ պետին և համապատասխան իրավասու մարմիններին, որպեսզի վերոնշյալ և մնացած՝ չհրապարակված ահազանգերը ստանան պատշաճ լուծումներ»:

Նմանատիպ նյութեր