211652_close_icon
views-count418 դիտում article-date 15:58 25-11-2026

Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ

Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման է դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Ըստ հիմնավորման՝ նախագծերի ընդունումը պայմանավորված է օրենքների կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ։

Գործող կարգավորմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող լիցենզավորված բուհերում կամ դրանց մասնաճյուղերում առաջին շրջափուլով ընդունվելու համար պարտադիր է «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականին համարժեք գնահատականով վկայագրերի առկայությունը։

Ըստ նախագծերի հիմնավորման՝ արտաքին գնահատման բարձր շեմը կարող է սահմանափակել հանրակրթական դպրոցի շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու հնարավորությունները և հանգեցնել բուհ ընդունվել ցանկացողների թվի նվազմանը։ Խնդիրը հատկապես արդիական է այն մասնագիտությունների դեպքում, որոնք ուղղակիորեն կապված չեն մաթեմատիկայի կամ լեզվաբանության հետ, օրինակ՝ սպորտի և արվեստի ուղղություններում։

Նմանատիպ նյութեր