211652_close_icon
views-count960 դիտում article-date 10:49 25-06-2020

Արցախից բուհ ընդունվելու համար 901 դիմորդ է հայտագրվել․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ըստ նոր կանոնակարգի, միասնական քննություններ հանձնող դիմորդները կարող են մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի՝ մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե, իհարկե, ընտրած բոլոր մասնագիտությունները համընկնում են ընդունելության պահանջներին: Ինչպես տեղեկացրին ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնից, այս տարի տեղական և հայաստանյան բուհերի նպատակային տեղերի համար, ընդհանուր առմամբ, հայտագրվել է 901 դիմորդ: Ասել է թե՝ ընդունելության հայտերի ընդունումն ավարտվել է և «թվերի տեսքով» արդեն ուրվագծվում է հայտագրման պատկերը: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանի տեղեկացմամբ, Արցախի մայր բուհ ընդունվելու համար հայտագրվել է 604, Շուշիի տեխնոլոգիական համալսարան՝ 52, Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» և «Գրիգոր Նարեկացի» համալսարաններ՝ 35-ական, «Գյուրջյան» կիրառական արվեստների ինստիտուտ՝ 13 դիմորդ: Այս տարի Հայաստանի բուհերն Արցախին հատկացրել են 162 տեղ։ Այսինքն, ՀՀ բուհերի համար նրանց թիվը մնացել է անփոփոխ: Վիճակագրության համաձայն, շրջանավարտների քանակն ավելացել է 44-ով և հասնում է 1381-ի։ Յու. Քարամյանը հավելեց, թե ընդհանուր 901 դիմորդների մեջ չեն մտնում նրանք, ովքեր հայտագրվել են ՀՀ բուհերին ոչ թե Արցախին հատկացված նպատակային տեղերով, այլ ընդհանուր հիմունքներով ընդունվելու համար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր