211652_close_icon

Հրդեհ՝ Ջրվեժում հայտնի «Վասպուրական» ռեստորանային համալիրի ամառային տաղավարում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count27081 դիտում article-date 15:44 24-06-2025
Այսօր՝ հունիսի 24-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասի «Վասպուրական» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող ամառանոցում հրդեհ է բենկվել: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 5-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Վասպուրական» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող ամառային տաղավարում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ռեստորանի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 

Պարզվել է, որ այրվել է ամառային տաղավարը: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա պատասխանատու, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արտաշես Ղազարյանի գլխավորությամբ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Լուսանկերները՝  Յուրա Գաբրիելյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր