Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին պատ կկառուցի
Էստոնիայի ոստիկանության և սահմանային պահպանության վարչությունը սահմանի խախտումների դեպքերը կանխե;լու նպատակով մտադիր է ռուս-էստոնական սահմանի ցամաքային հատվածի 2/3 մասի երկայնքով արգելապատնեշ կառուցել,որի բարձրությունը 2,5 մետր կլինի.հաղորդում է Posttimes-ը:
«Պատի վերին մասը պատված կլինի փշոտ մետաղալարով: Պատի երկարությունը կկազմի 108 կմ: Որպես հավելում նաև ցանկապատ կտեղադրվի, որը կխոչընդոտի կենդանիների ազատ տեղաշարժին»,-նշված է հայտարարության մեջ:
Կիրառվելու են նաև տեսախցիկներ և անօդաչու թռչող սարքեր: Աշխատանքները սկսվելու են 2018 թվականին և կարժենան 71 մլն եվրո: