211652_close_icon
views-count859 դիտում article-date 22:19 22-10-2024

Լեհաստանը կփակի Պոզնանում Ռուսաստանի հյուպատոսությունը

եհաստանը կփակի Ռուսաստանի հյուպատոսությունը Պոզնանում, ըստ Լեհական ռադիոյի՝ երեքշաբթի հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին: Փոխանցում է News.am-ը։

«Ես տեղեկություն ունեմ, որ Ռուսաստանը կանգնած է Լեհաստանում և դաշնակից երկրներում դիվերսիոն գործողությունների հետևում»,-լրագրողներին ասել է Սիկորսկին: «Ուստի ես որոշեցի հետ կանչել Պոզնանում Ռուսաստանի հյուպատոսության գործունեության վերաբերյալ համաձայնությունը»:

Սիկորսկին հավելել է, որ Լեհաստանը հյուպատոսությունում դիվանագետներին «անցանկալի անձ» կհայտարարի։

Նմանատիպ նյութեր