Ըմբռնումով եմ մոտենում մեկ տարի առաջվա ձեր լռությանը. Ալեքսանդր Ազարյան
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդ Ազարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում` անդրադառնալով երեկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպին:
«Անթույլատրելի եմ համարում դատավոր Ա. Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպն անկախ նրանից, որ այն կրել է ակցիայի բնույթ։ ՄԻՊ, ԲԴԽ, Դատավորների միություն, Դատախազություն, Ոստիկանություն. ըմբռնումով եմ մոտենում մեկ տարի առաջվա ձեր լռությանը»,- գրել է նա:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/09/28/1136359/]Հիշեցնենք[/url], որ երեկ Նարեկ Մութաֆյանը տեսախցիկով մոտեցել է «Մարտի 1-ի» գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, նրան հարցեր ուղղել: Մտնելով դատարանի շենք Դանիբեկյանը դատական կարգադրիչներին հայտնել է, որ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսևորել և ահազանգել է իրավապահներին:
Նարեկ Մութաֆյանին գիշերը ձերբակալել են, նրան մեղադրանք է առաջադրվել: