211652_close_icon
views-count57158 դիտում article-date 23:04 13-01-2020

Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են 24-ամյա վարորդի Chevrolet-ն ու 29-ամյա վարորդի Seat-ը. Chevrolet-ն հայտնվել է մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շահումյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչ՝ 24-ամյա Ավետիք Միլիտոսյանի վարած Chevrolet մակնիշի 36 GL 375 համարանիշի և Շիրակի մարզի Կրաշեն գյուղի բնակիչ՝ 29-ամյա Սաբունիկ Սողոյանի վարած Seat մակնիշի 35 FR 438 համարանիշի ավտոեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, տեսուչ Սամվել Մանուկյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյաը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Chevrolet-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Պողոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր