16469 դիտում
10:07 07-01-2023
Արտակարգ դեպք Երևանում․ «Կլայդ» կահույքի սրահի մոտ, Mercedes-ում պայթյուն է առաջացել հրդեհի բռնկմամբ․ օպերատիվ են գործել հրշեջներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում, «Կլայդ» կահույքի սրահի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Ալեքսան Գասպարյանն ու Վարդան Նիկոլյանը։
Հրշեջները մարել են Երևանի բնակիչ 43-ամյա Խաչատուր Ա․-ին պատկանող Mercedes Vito մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։ Այրվել է շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը մասամբ։ Վարորդի ինքնազգացությունը վատացել է և օպերատիվորեն ժամանած շտապօգնության թիվ 61 բրիգադի բժիշկները նրան տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կրակի պատճառը եղել է, դեռևս անհայտ հանագամանքներում՝ ավտոմեքենայում առաջացած պայթյունը, և այդ պահը ֆիքսվել է հարևանությամբ տեղադրված տեսախցիկի կողմից։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+