31040 դիտում
22:57 29-01-2025
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. երկհարկանի շինության տարածքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. ժամանել են հրշեջները, բժիշկներն ու պարեկները. դեպքի վայրում «Ցախավել»-ն ու նրա 2 ընկերները փորձում էին «խաղեր տալ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղից դեպի «Կարգո» միջազգային բեռնափոխադրումների ընկերություն տանող հատվածում գազի խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Արմեն Օրդուխանյանն ու կրտսեր պարեկ Արկադի Գրիգորյանը։
Տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզում, ինչի համար Երևանի պարեկները տեղում ծառայություն են կատարել, մինչև ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակից 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկներ Գարիկ Մեսրոպյանն ու Սերյոժա Դոխոյանը։
Օպերատիվորեն ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցում գտնվող՝ Արթուր Թովմասյանին պատկանող չշահագորճվող երկհարկանի շինության մոտակայքում, ըստ նախնական տեղեկությունների, գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Այրվել են շինության 2-րդ հարկի պատուհաններից մեկը և պատի արտաքին երեսպատման սալիկները։
Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն, մինչև ժամանել են «Գազպրոմ Արմենիա»-ի Արմավիրի գազի վթարայինի աշխատակիցները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը։
Պայթյունի հետևանքով կոտրվել են նաև ապակինեը։
Դեպքի վայրում 3 քաղաքացիներ, որոնցից մեկը, ըստ հավաստի տեղեկությունների, հայտնի է «Ցախավել» մականվամբ, փորձում էին համոզել, որ դեպքը չլուսաբանվի, սակայն տեսնելով, որ միևնույն է այն լուսաբանելու է, քանի որ օպերատիվ ծառայությունները ժամանակին են հասել դեպքի վայր, փորձում էին խոչընդոտել, սակայն այդ «առյուծ կտրած» եռյակը պարեկներին տեսնելով դարձավ «խոնարհ հարս»։
Դեպքի փաստով հնարավոր է ոստիկանության համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր ձևակերպվեն, որտեղ էլ պետք է պարզվի՝ արդյոք նշված հատվածով անցնող գազախողովակը, էլեկտրասնուցումը օրինական են, թե ոչ։
Թեպետ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին՝ թող իրավասու մարմինները պարզեն՝ արդյոք այն օրինական է, թե ոչ, մեր կարծիքով դժվար անօրինական լինի, բայց ստուգելը լավ բան է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+