211652_close_icon
views-count32325 դիտում article-date 18:58 09-12-2023

Ավտովթար՝ Երևանում. բախվել են Toyota-ն ու Nissan-ը, վերջինն էլ կոտրել է ծառն ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Դավիթաշենի փոքր կամրջի տակ, բախվել են Toyota Camry և Nissan Sentra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու դուրս բերել ավտոմեքենաներից, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերի բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Գրիգոր Ավդալյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքրքրասեր վարորդներին դեպքի վայրից հեռացնելու և խցանում թույլ չտալու համար ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկներ Հայկ Նասլյանը, Նարեկ Սաֆարյանը, Նորայր Խալաթյանն ու Արթուր Ավետիսյանը։

 Պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում երթևեկությունը րոպեների ընթացքում կարգավորվել է։

Բախման հետևանքով Toyota-ն էլ անցել է բաժանարար գոտի, կոտրել ծառն ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։

Վթար մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյան և քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր