211652_close_icon
views-count26391 դիտում article-date 09:19 15-09-2023

Խոշոր հրդեհ Կոտայքի մարզի Զովունիում գործող փայտի արտադրամասում․ ժամանել են հրշեջների մի քանի մարտական հաշվարկ, հայտարարվել է հրդեհի վտանգավորության «1 ԲԻՍ» աստիճան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 5-րդ փողոցում գտնվող փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատների 4 մարտական հաշվարկ։

Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «1 ԲԻՍ» աստիճան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի փայտի արտադրամասի տանիքում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր