70249 դիտում
21:47 07-01-2018
Ծեծկռտուք և վիճաբանություն Վայոց ձորի մարզում. տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո արշալույսները Շատին գյուղում խաղաղ չեն. կան վիրավորներ
Այսօր, հունվարի 7-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Ժամը 16:30-ի սահմաններում, Վայքի և Եղեգնաձորի բժշկական կենտրոններից ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ նշված բժշկական կենտրոններ են տեղափոխվել մարմնական վնասվածքներով քաղաքացիներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցներ մեկնած ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետի՝ ծառայության գծով տեղակալ Սուրեն Միրզոյանի, Եղեգնաձորի ոստիկանության պետ Գևորգ Գրիգորյանի, և Հայաստանի քննչական կոմիտեի Վայոր ձորի մարզային քննչական վարչության պետ Կամո Սահակյանի և նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ, պարզել են. Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել Շատին գյուղի բնակիչ, 22-ամյա Դավիթ Մարտիրոսյանը, իսկ Վայքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Շատին գյուղի բնակիչ Մոսի Հովհաննիսյանը:
Վերջինս ստացել է կոտրվածքներ, իսկ Դ. Մարտիրոսյանը մեջքի կողմից՝ աջ կրծքավանդակի հատվածում, կտրած վերք:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Շատին գյուղի վարչական տարածքում գտնվող «Հոստան» կոչվող թաղամասից:
Գ. Շամշյանի տեղեկություններով, նրանց և մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը կապված է եղել 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ, և այսօր վիճաբանությունն ու ծեծկռտուքն էլ կարծես թե լինի «մի կաթիլ մեղրի» պատմություն:
Փաստի առթիվ Վայոց ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վիճաբանւթյան մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Տեղեկությունները, թե Շատին գյուղում պայթյունավտանգ իրավիճակ է, չափազանցված է: Այն չի համապատասխանում իրականությանը, իրավապահները տիրապետում են տեղում օպերատիվ իրավիճակին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
54563 դիտում
13:16 01-07-2017
Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. Շատին գյուղում հայտանաբերվել է տղամարդու դի. Այն եղել է հոշոտված և նեխած վիճակում