69463 դիտում
14:23 18-09-2019
Վիճաբանություն-ծեծկռտուք Վայոց Ձորի մարզում. Պաշտպանության նախարարության սպան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. կասկածյալների մեջ են մի քանի ՊՆ ծառայողներ ու Վայոց Ձորի մարզպետի օգնականը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 18-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավոությամբ:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ, 43-ամյա Արա Մխիթարյանն է, ով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել գանգուղեղային տրավմա և կոմատոզ վիճակ ախտորոշմամբ:
Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Վայոց Ձորի մարզի ոստիկանները պարզել են, որ նա նշված կենտրոն է տեղափոխվել լ Եղեգնաձոր քաղաքի «Բոնուս» առևտրի կենտրոնի հարակից Արսենյան փողոցի թիվ 5 հասցեի բակից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և իր աշխատանքային մի քանի գործընկերների միջև:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արա. Մ.-ն և նրա գործընկերները ծառայում են ՀՀ ՊՆ N զորակասում, իսկ հիվանդանոցում կարծել են, թե նա վնասվածքները ստացել է վրաերթի հետևանքով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակցության մեջ կասկածվում է նաև Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով ուշ ժամին տուն վերադառնալով, նկատել է նշված անձանց և ինչ-որ հարցի շուրջ դիտողություն է արել և վիճաբանությունը շարունակվել է:
Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Տեղեկությունները, որ վիճաբանությանը մասնակցել է նաև Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը՝ իրականությանը չեն համապատասխանում:
Պարզապես, քանի որ դեպքին մասնակցություն է ունեցել մարզպետի օգնականը, քաղաքացիները կարծել են, թե մարզպետը ներկա է եղել վիճաբանության-ծեծկռտուքին, միչդեռ մարզպետը այդ ժամին 7-րդ երազում էր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
28920 դիտում
23:15 29-07-2019
Վիճաբանություն-ծեծկռտուք Վայոց Ձորի մարզում. կասկածյալների մեջ է վարչական շրջանի ղեկավարը
42050 դիտում
22:53 14-10-2019
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. մասնակիցների մեջ են Պաշտպանության նախարարության ծառայողներ ու 1 մարզիչ
Այս բաժնից
15637 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»