211652_close_icon

Ֆինլանդիան պաշտոնապես դուրս է եկել Օտտավայի հակահետևակային ականների արգելքի մասին կոնվենցիայից

views-count1090 դիտում article-date 17:40 10-01-2026
 Ֆինլանդիան պաշտոնապես դուրս է եկել Օտտավայի հակահետևակային ականների արգելքի մասին կոնվենցիայից: Այն արդեն ուժի մեջ է մտել։

«Ֆինլանդիայի դուրս գալն Օտտավայի հակահետևակային ականների արգելքի մասին կոնվենցիայից ուժի մեջ է մտնում այսօրվանից», – ասվում է հայտարարության մեջ։

Ֆինլանդիան հուլիսի 10-ին պաշտոնապես ՄԱԿ-ին տեղեկացրել էր կոնվենցիայից դուրս գալու մասին։ Որոշումն ուժի մեջ պետք է մտներ վեց ամիս անց։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն ավելի վաղ վստահեցրել էր, որ կոնվենցիայից դուրս գալուց հետո Ֆինլանդիան խաղաղ ժամանակ չի օգտագործի հակահետևակային ականներ և մտադիր է դրանք պահել պահեստներում։

Նմանատիպ նյութեր