211652_close_icon

Ծանրամարտի 2025թ․ աշխարհի առաջնությունում Հայաստանը 7 մարզիկ կունենա

views-count391 դիտում article-date 20:30 10-09-2025
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կայանալիք ծանրամարտի աշխարհի 2025թ․ առաջնությունում Հայաստանը կներկայացնի 7 ծանրորդ, 6-ը՝ տղամարկանց, 1-ը՝ կանանց պայքարում։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Տղամարդկանց ընտրանին կունենա հետևյալ կազմը.
  1. Գառնիկ Չոլակյան (60 կգ)
  2. Գոռ Սահակյան (71 կգ)
  3. Սուրեն Գրիգորյան (88 կգ)
  4. Սիմոն Մարտիրոսյան (110 կգ)
  5. Գարիկ Կարապետյան (110 կգ)
  6. Վարազդատ Լալայան (+110 կգ)
Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ մարզիչը` Հակոբ Փիլոսյանը:

Կանանց թիմից աշխարհի առաջնությանը կմասնակցի Աննա Ամրոյանը (77 կգ):

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, մարզիչը` Տարոն Թովմասյանը:

Աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 2-11-ը:

2025 թվականի աշխարհի առաջնությանը քաշային կարգերում փոփոխություններ են սպասվում։ Տղամարդիկ կմրցեն նոր ՝ 60 կգ, 65 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ, 110 կգ և +110 կգ, իսկ կանայք՝ 48 կգ, 53 կգ, 58 կգ, 63 կգ, 69 կգ, 77 կգ, 86 կգ և +86 կգ քաշային կարգերում:

Նմանատիպ նյութեր