211652_close_icon

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի

views-count514 դիտում article-date 10:45 03-10-2025
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնի 60 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը:

Այս մասին հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Նրա մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով՝ 21:30-ին և կցուցադրվեն Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Հիշեցնենք, որ երեկվանից մեկնարկել է ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը։

Նմանատիպ նյութեր