Արայիկ Հարությունյանը Ալբանիայում մասնակցել է հայ մարզիկների պարգևատրման արարողություններին
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն այս օրերին ներկա է Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությանը:
Ֆեդերացիայից տեղեկացնում են, որ նախագահն այս ընթացքում հանդիպում է ունեցել եվրոպական գործընկեր ֆեդերացիայի ղեկավար Աստրիտ Հասանիի հետ, ինչպես նաև ներկա է լինում Հայաստանի ընտրանու անդամների ելույթներին` իր մասնակցությունը բերելով նաև մեր մարզիկների պարգևատրման արարողություններին: