211652_close_icon
views-count2854 դիտում article-date 20:45 29-04-2023

Աշխարհի գավաթ. Խաչիկյանը՝ արծաթե մեդալակիր, Մերդինյանն ու Ավետիսյանը՝ բրոնզե

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեւոմ ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ Հարություն Մերդինյանն ու Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե: Արթուր Դավթյանը 7-րդն էր։

Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Խաչիկյանը վաստակեց 14.733 միավոր, Մերդինյանը՝ 14.566, Ավետիսյանը՝ 14,666, իսկ Դավթյանը՝ 14, 166։

Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլը կավարտվի վաղը՝ ապրիլի 30-ին:

Նմանատիպ նյութեր