3412 դիտում
13:03 13-04-2016
Ծանրորդ Վանիկ Ավետիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր. տեսանյութ
Նորվեգական Ֆորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վանիկ Ավետիսյանը դարձավ փոքր բրոնզե մեդալակիր, իսկ Ռոստամ Կարապետյանը՝ 11-րդ տեղում է:
Տղամարդկանց 69 կգ քաշային ծանրորդների պայքարին մասնակցում էին 11 մարզիկ՝ Հայաստանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Բելառուսից, Ալբանիայից, Ֆրանսիայից և Ռուսաստանից:
Հայաստանի ներկայացուցիչներից Վանիկ Ավետիսյանին պոկում վարժության ժամանակ միայն երրորդ մոտեցմամբ հաջողվեց բարձրացրնել 137 կգ կշռող ծանրաձողը և առաջին վարժությունից հետո 9-րդ տեղում էր: Ռոստամ Կարապետյանը պոկեց 136 կգ և 12-րդ հորիզոնականում էր:
Հրում վարժության ժամանակ Ավետիսյանը բարձրացրեց 175 կգ և դարձավ փոքր բրոնզե մեդալակիր, իսկ Կարապետյանը բարձրացրեց 160 կգ:
Երկամարտի 312 կգ արդյունքով Ավետիսյանը 5-րդ տեղում է, իսկ Կարապետյանը 293 կգ-ով` 11-րդ:
Ապրիլի 13-ին պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 4 ներկայացուցիչ: C ենթախմբում կմրցի 85 կգ քաշային Առաքել Միրզոյանը: Կանանց 63 կգ քաշային կարգում A ենթախմբում մեդալի համար կպայքարի Քրիստինե Պետրոսյանը, իսկ 77 կգ քաշային կարգում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Տիգրան Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1570 դիտում
18:23 31-10-2024
Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր
1753 դիտում
19:45 27-09-2024
Ծանրորդ Աշոտ Մովսիսյանը դարձավ ծանրամարտի երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
1994 դիտում
10:23 14-12-2022
Ծանրորդ Սամվել Գասպարյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է
Այս բաժնից
2902 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2275 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2239 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի