211652_close_icon
views-count898 դիտում article-date 12:48 22-11-2023

Եթե մեր համագործակցությունը չստացվեց, այս ավագանին կարելի է ցրել և գնալ նոր ընտրությունների․ Տիգրան Ավինյան

Խոսում եք այն մասին, որ զսպվածություն և հանդուրժողականություն եք դրևսրում, հետո վիրավորում եք մի քաղաքական ուժի և  անվանում «արբանյակ»։

Այս մասին Երևանի ավագանու նիստին, արձագանքելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանին, ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ես փչացած հեռախոս չեմ այստեղ, եթե ասում եմ, որ պետք է քննարկենք նիստում ընդգրկված հարցերը, նշանակում է՝  պետք է քննարկենք։ Մեզ հետ շանտաժի լեզվով պետք չէ խոսել, որովհետև ինչքան այս ավագանու նիստերը մեզ են պետք, այնքան էլ ձեզ և ձեր ընտրողներին։

Եթե մենք բոլորս այստեղ խնդիրներ չենք լուծելու, եթե մեր համագործակցությունը չստացվեց, վստահաբար այս ավագանին կարելի է ցրել և գնալ նոր ընտրությունների»,- նշեց Ավինյանը՝ շեշտելով, որ իրենք նոր ընտրություններից չեն վախենում։

«Այդ հաթաթաների լեզվով մեզ հետ չխոսեք, մենք ձեզ հետ այդ լեզվով չենք խոսում»,- ընդգծեց քաղաքապետը։
Նշենք, որ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը, խոսելով երեկվա միջադեպից, հայտարարել էր, որ թաղապետերի պաշտոնակության հարցը չբարձրացնելու դեպքում իրենք և մյուս խմբակցությունը չեն մասնակցի նիստերին և քվորում չեն ապահովի։

«Քաղաքային իշխանությունը չունի քվորում, առանց մեզ դա չի լինելու, ընդդիմության հետ այս ռասկլատի դեպքում հանդուգն պետք չի խոսել, մեզ սպառնալու փոխարեն, միջանքներում թաղապետերը հարձակվում են մարդկանց վրա ոհմակով, տվեք հստակ գնահատական»,- ասել էր նա։

Նմանատիպ նյութեր