Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուին և «Նոր բարօրություն» կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբաքանին, ներառել է անցանկալի անձանց ցուցակում՝ արգելելով նրանց մուտքը երկիր։
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում տարածվող այն հայտարարությունները, որոնք ուղղված են Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի ու երկրի ղեկավարության դեմ, ինչպես նաև միտված են իշխանության բռնի փոփոխությանը, կրոնական արմատականության, կրոնական ատելության ու թշնամանքի հողի վրա բռնության հրահրմանը։