ԵՄ-ն իր պատժամիջոցների ցուցակում ներառել է «Ռոսնեֆտին», «Գազպրոմին» ու «Տրանսնեֆտին»
ԵՄ-ն իր պատժամիջոցների ցուցակում ներառել է «Ռոսնեֆտին», «Գազպրոմին» ու «Տրանսնեֆտին»: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ պատժամիջոցների տակ են ընկնում ռուսական այն պետական ընկերությունները, որոնց շրջանառությունը կազմում է ավելի քան 1 տրիլիոն ռուբլի, այդ թվում նաև նավթի վաճառքի ու փոխադրման ոլորտում:
Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ԵՄ-ի պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո:
Ավելի վաղ հայտնի էին դարձել այն ռուսական ընկերությունների անունները, որոնք կարող են ընկնել ԵՄ-ի պատժամիջոցերի ցանկում: