211652_close_icon
views-count1360 դիտում article-date 12:11 30-05-2015

Ռուսաստանը ԵՄ-ին է հանձնել եվրոպացի այն դիվանագետների անունների ցանկը, որոնց ներառել է «սև ցուցակում»

Ռուսաստանի իշխանություններն արգելել են եվրոպական մի շարք դեսպանատների աշխատակիցների մուտքը ՌԴ տարածք, որոնց անուններով ցուցակը հանձնել են Եվրամիությանը, գրում է «Կոմերսանտ» թերթը: Գերմանական և ֆիննական թերթերի փոխանցմամբ՝ ռուսական «սև ցուցակում» է հայտնվել 89 մարդ: Մասնավորապես, խոսքը գնում է ֆիննական ազգային հեռուստառադիոհաղորդակցման ընկերության, ինչպես նաև Բալթյան երկրների. Լեհաստանի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների մասին: Նիդերլանդների վարչապետը հաստատել է, որ ցուցակը փոխանցվել է ԵՄ-ին՝ ընդգծելով, որ այն բացառապես անհիմն է, ոչ թափանցիկ և անընդունելի:

Նմանատիպ նյութեր