211652_close_icon
views-count403 դիտում article-date 23:09 20-10-2026

Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ

ՀՀ տարածք ապօրինի ներխուժած, ապա Շաքիում երեխաներին պատանդառած և ինքնաձգիով 39-ամյա կնոջ վրա կրակոցներ արձակած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևն այժմ ՔԿՀ-ում է։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում վստահեցրեցին Քննչական կոմիտեից։

Նշենք, որ ի սկզբանե, թեև նշվում էր, որ Մուսաևի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն պատկան մարմինները զերծ էին մնում հստակեցնել՝ արդյո՞ք ադրբեջանցի զինծառայողը փաստացի կալանքի տակ է գտնվում, թե շարունակում է բուժում ստանալ հոսպիտալում։ Այսօր, ի վերջո, այն բանից հետո, երբ մամուլում տարածվեց ադրբեջանցու ձերբակալության կադրերը, ՔԿ-ից պաշտոնապես վստահեցրին, որ անձը ՔԿՀ-ում է գտնվում։

Ինչ վերաբերում է ադրբեջանցու և տուժողների մասնակցությամբ գործողություններին, ապա կառույցից որևէ տեղեկություն չհայտնեցին, պաշտոնապես նշվում է միայն այն, որ Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել։ Ավետիսյանի ազգականների և համայնքի բնակիչների հարցաքննության մասին հայտնի է դառնում Ավետիսյանի ազգականների խոսքերից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:




 

Նմանատիպ նյութեր