Պեսկովը նշել է 2017 թվականի գլխավոր հիասթափությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է 2017-ի գլխավոր հիասթափությունը, հաղորդում է Interfax-ը։
Պեսկովին հարցրել են, թե Կրեմլի գնահատականով՝ որոնք են անցնող տարվա գլխավոր հաջողությունը և հիասթափությունը։ Սկզբում նա դժվարացել է պատասխանել հարցրին, իսկ հետո պատասխանել է։
«Կարելի է միայն ափսոսալ նրա համար, որ նախկինի պես Մինսկի պայմանավորվածությունները օդից կախված վիճակում են և չի հաջողվել դրանք իրականացնել։ Դուք գիտեք մեր դիրքորոշումտ, թե ինչու ենք կանգնել այդ կետում, ում մեղքով և ում չկամության պատճառով»,-ասել է նա։