Պեսկովը նշել է, թե որ դեպքում Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ կմտնեն
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում:
Ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Գլխավոր հարցն այստեղ՝ պատրա՞ստ են դրան, արդյոք, հակամարտող կողմերը, իսկ ավելի կոնկրետ՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Ցանկացած խաղաղապահների կամ դիտորդների տեղակայումը հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնության դեպքում »,-ասել է Պեսկովը լրագրողներին:
Հիշեցնենք, որ այս հարցը քննարկվում է նաև ՀԱՊԿ-ում: