211652_close_icon
views-count32887 դիտում article-date 09:18 23-04-2020

Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների վարորդները դժգոհում են Բագրատաշենի մաքսատան դանդաղ աշխատանքից.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ն ահազանգ է ստացել Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների վարորդներից մեկից, ով դժգոհել է Բագրատաշենի մաքսավորներիչ դանդաղ աշխատաոճից: [color=#EF2929] SHAMSHYAN.cօm[/color]-ի թղթակցի հետ զրույցում զանգահարած վարորդն ասում էր. «Ռուսաստանից Հայաստան ենք գալիս, սոված ծարավ գալիս ենք, հասել ենք վրացական ստայանկա, բայց հայկական կողմը շատ վատ է աշխատում: Մի քանի օր առաջ էլ էր նույն վիճակը: Մարդիկ Հայաստանից զանգում, իրենց ապրանքն են ուզում: Հայկական տամոժնին շատ դանդաղ է աշխատում, ռուսը հերթը վերացրեց, վրացին հերթը վերացրեց, հմի չենք կարում մտնենք Հայաստան, քանի որ կիլոմետրանոց հերթեր են: Մոտ 150-200 ավտո կա էստեղ կանգնած: Սենց որ նայում եմ, մենք վաղը հազիվ անցնենք, սաղ գիշեր մետր-մետր առաջ տալով, չքնելով ու տանջվելով` հազիվ անցնենք»,-ասաց բեռնատարի վարորդը` նշելով, որ բազմաթիվ բեռնատարներ կան ոչ միայն վրացական կայանատեղիում, այլ նաեւ ճանապարհին, քանի որ հայկական կողմը շատ դանդաղ է մեքենաներին ստուգում ու ճանապարհում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր