Հայկաշենցիներն ասում էին. «30 տարուց ավելի երեխաներին դպրոց ենք տարել ահը սրտներումս, հիմա շնորհիվ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ու նրա թիմի՝ ամեն պահի տապալվող, փտած փայտե սյուները փոխարինվեցին բետոնե սյուներով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Սեպտեմբերի 22-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որով Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի Հայկաշեն բնակավայրի բնակիչների խնդրանքն էր փոխանցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որպեսզի նրա միջամտության արդյունքում գյուղում դեպի դպրոց տանող ճանապարհին դեռ սովետական տարիներից տեղադրված, սակայն ամբողջությամբ արդեն փտած և ամեն պահի տապալման եզրին գտնվող փայտե էլեկտրասյուները և ամբողջությամբ ոչ պիտանի, շատ հատվածներում կցոնված էլեկտրալարերը փոխարինվեն նորով։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Ռ. Պետրոսյանի հանձնարարականով երեկ՝ սեպտեմբերի 23-ին, գյուղ էին ժամանել ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի Էջմիածնի էլեկտրոցանցի աշխատակիցները, ովքեր մի քանի ժամ աշխատանքների արդյունքում այդ վտանգավոր էլեկտրասյուների փոխարեն տեղադրել են նոր բետոնե էլեկտրասյուներ՝ թվով 5 հատ, իսկ այսօր՝ սեպտեմբերի 24-ին, արդեն սկսել են հին էլեկտրալարերի ապամոնտաժումը և փոխարենը նորերի անցկացումը երեկ տեղադրված բետոնե սյուների վրա։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին.
«30-40 տարի էս սյուները եղել են, էլեկտրալարերն էլ հետը։ Միայն վերջին տարիներին էր, որ արդեն ամեն անգամ երեխաներին դպրոց տանելիս ահը սրտներովս էինք անցնում էդ փողոցով։ Մի փոքր քամի էր լինում, մտածում էինք հեսա սյուները կտապալվեն, իսկ շատ դեպքերում էլ էլեկտրալարերը կպնում էին իրար, «դուգա» տալիս ու ժամերով հոսանք չէինք ունենում։ Նույնիսկ դրա հետևանքով բազմաթիվ վնասներ ենք կրել, սառնարաններ, ջեռուցիչներ, համակարգիչներ, տեխնիկա, ինչ ասես փչանում էր, ու ամեն անգամ դիմում էինք ՀԷՑ-ին ու էլեկտրոցանցին, խոստանում էին, որ մի բան կանեն, բայց այդ խոսքերը իրականություն չէին դառնում։
Դրա համար այս անգամ փորձեցինք խնդրանքով դիմել ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, գուցե նա մի բան անի իր թիմի հետ։ Չէինք էլ հավատում, բայց 1 օր անց գյուղ ժամանեցին «Մուսալեռ» մասնաճյուղի Էջմիածնի էլեկտրոցանցի աշխատակիցները ու միայն մեկ օրում ամենավտանգավոր 5 սյուները փոխարինեցին ավելի ապահով երկարակյաց բետոնե սյուներով։ Իսկ այսօր արդեն էլեկտրալարերն են փոխում և հաշվիչները տեղափոխում են արդեն բետոնե սյուների վրա։
Հատուկ գյուղի ժողովրդի կողմից շնորհակալություն ենք հայտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, նրա աշխատակազմին, «Մուսալեռ» մասնաճյուղի և Էջմիածնի էլեկտրացանցի ողջ անձնակազմին, ու մեզ վերջապես փրկեցին վտանգավոր էլեկտրասյուներից ու էլեկտրալարերից։ Իսկ որ դա կարող էին անել այդ 30 տարվա ընթացքում, դա արդեն թողնում ենք նախկին ՀԷՑ-ականների խղճին»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այն, որ վերջին մեկ տարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, նրա աշխատակազմի ու ՀԷՑ-ի ենթակայության տակ գտնվող մասնաճյուղերի աշխատակիցները հսկայածավալ աշխատանքներ էին իրականացրել ու շարունակում իրականացնել, գաղտնիք չէր և անզեն աչքով էլ երևում էր։
Միայն վերջին 1 տարվա ընթացքում Ռ․ Պետրոսյանի հանձնարարականով թե՛ Երևանում, թե՛ մարզերում ապամոնտաժվել ու հեռացվել էին հազարավոր փտած, դարն ապրած փայտե էլեկտրասյուներ, որոնք փոխարինվել էին նոր բետոնե էլեկտրասյուներով, փոխվել էին մեծ քանակի էլեկտրալարեր, ինչի արդյունքում այդ վայրերում այլևս վերացել էր փտած էլեկտրասյուների տապալման վտանգը, իսկ քամիների հետևանքով էլ այլևս հոսանքի անջատումներ տեղի չէին ունենում։
Ինչպես տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, օրերս Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի Հայկաշեն բնակավայրի 100-ից ավելի ծնողներ արդարացիորեն բարձրաձայնել և խնդրանքով դիմել էին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռ. Պետրոսյանին, որպեսզի իրենց գյուղում նույնպես աշխատանքներ իրականացնեին, փտած ու դարն ապրած, ամեն պահի տապալման եզրին կանգնած փայտե թվով 5 էլեկտրասյուները փոխարինեին նորով։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասել էին.
«Վերջին ժամանակներս շատ հաճախ նկատել ենք, որ ՀԷՑ-ն ահագին գյուղերում փտած էլեկտրասյուները փոխարինել է նորով։ Հիմա ուզում ենք դիմել Ռ. Պետրոսյանին, որպեսզի մեր գյուղում ևս այդ վտանգավոր 5 սյուներն ապամոնտաժվեն և փոխարինվեն նոր բետոնե անվտանգ էլեկտրասյուներով, ու հետո փոխեն 40 տարուց ավելի օգտագործվող, արդեն մաշված, որոշ հատվածներում էլ կցոնված էլեկտրալարերը։
Այդ էլեկտրասյուները գտնվում են ոչ միայն գյուղի, այլ նաև ստրատեգիական ճանապարհի հատվածում։ Նաև այդ վտանգավոր սյուների տակով ենք երեխաներին տանում դպրոց։ Նույնիսկ եղել են պահեր, որ դպրոց տանելու ժամանակ ուժեղ քամի է եղել ու տպավորություն է ստեղծվել, որ էլեկտրասյուներն ընկնելու են մեր վրա, լարերն էլ քամու պատճառով կպնում էին իրար ու կայծեր առաջացնում, իսկ հետո էլ ժամերով գյուղը հոսանքազրկվում էր։
Հավատում ենք, որ մեր խնդրանքն անպատասխան չի մնա և ՀԷՑ-ի աշխատակազմը այդ վտանգավոր էլեկտրասյուներից գյուղը կփրկի»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի