211652_close_icon
views-count295 դիտում article-date 23:27 02-10-2026

Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը, որտեղ կվերականգնվեն հոգևոր մշակույթի բացառիկ գանձերը. Հայր Ասողիկ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Ասողիկը գրել է․

«Շատ-շատ ուրախ եմ, որ Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ 2010 թ. Մայր Աթոռի Թանգարաններում սկսված վերականգնման եւ կոնսերվացման գործընթացը հասավ այս հանգրվանին. Սուրբ Էջմիածնի Թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը, որի վերականգնողները, համագործակցությամբ Հայաստանյան թանգարանների մասնագետների եւ արտերկրից հրավիրյալ վերականգնողերի հետ, աշխատանք եւ ջանք պետք է ներդնեն վերականգնելու եւ հարություն պարգեւելու մերազնյա հոգեւոր մշակույթի բացառիկ գանձերին, որոնք ունեն դարերի պատմություն եւ մասնավոր հոգածությամբ պահվում են Մայր Աթոռում։

Եվ այս ճանապարհին տասնամյա սերտ համագործակցությունը ճապոնացի մասնագետների հետ՝ դարձավ այն հիմքը, որի վրա վեր հառնեց մեր արհեստանոցը։

Այս առիթով մեր սրտագին երախտագիտությունն ենք հայտնում Նորին Սրբություն Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին, մեզ աջակից թանգարաններին ու վերականգնողներին, մեզ օժանդակած կազմակերպություններին ու անհատներին։ Մեր սրտաբուխ շնորհակալությունը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությանը եւ ճապոնացի բարեկամներին։

Թող միշտ շեն եւ պայծառ լինի Սուրբ Էջմիածինը, թող միշտ հզոր ու ծաղկյալ լինի Մայր Հայաստանը»։

 

Նմանատիպ նյութեր