ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը՝ նվիրված ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին։
Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:
«Հատկանշական է, որ այն Կենտրոնական բանկի՝ վերամշակված արծաթից պատրաստված առաջին հուշադրամն է։ Արտադրության ընթացքում գազ կամ այլ հանածո վառելիք չի օգտագործվել․ հատումն ամբողջությամբ իրականացվել է արևային էներգիայի կիրառմամբ, իսկ փաթեթավորման բոլոր բաղադրիչները պատրաստվել են վերամշակված թղթից։
Այս հուշադրամը COP17-ի խորհրդանշական ժառանգության մի մասն է։ Եվ կարևոր է, որ այն ոչ միայն նվիրված է բնությանն ու կենսաբազմազանության պահպանությանը, այլև իր ստեղծման ամբողջ գործընթացով արտացոլում է մեր համաժողովի ուղերձը՝ «Գործելով հանուն բնության»,- գրել է նա: