Թուրքիան մտադիր է մտնել զենքի արտահանման առաջատար 5-յակի մեջ
Զենքի համաշխարհային առևտրի վերլուծական կենտրոնը Թուրքիայի ռազմական ու ավիացիոն արտահանման ցուցանիշների վերաբերյալ տվյալներ է հրապարակել։ Այդ ոլորտում Թուրքիայի արտահանման ծավալները վերջին մեկ տարում հասել են 10.9 մլրդ դոլարի։
Մասնավորապես նշվում է, որ Թուրքիան զենք-զինամթերքի արտահանման ցուցանիշով աշխարհում 8-րդ տեղում է և մտադիր է մտնել առաջին հնգյակի մեջ։ 2025-ին ռազմական ու ավիացիոն արտահանման ծավալը կազմել էր 4 մլրդ 230 մլն դոլար, իսկ 2026-ի ութ ամսվա ընթացքում այն արդեն հասել է 6.3 մլրդ դոլարի։
Թուրքիան ներկայումս տեխնոլոգիաներ է արտահանում ավելի քան 180 երկիր։ Դրանք ներառում են նաև համատեղ արտադրանքներ ու տեխնոլոգիաների փոխանցում։
Ermenihaber