Ուկրաինայի հետ կապված` Վաշինգտոնը մտադիր չէ ռազմական հակամարտության մեջ մտնել Մոսկվայի հետ
Ուկրաինայի հարավ-արևելքում կոնֆլիկտի էսկալացիայի հարցում Ռուսաստանի ժխտումը վստահություն չի ներշնչում: Reuters գործակալության հաղորդմամբ` այսպիսի հայտարարություն է արել Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Ռուսաստանը ռիսկի է դիմում` բախվելու նոր տնտեսական պատժամիջոցների, որոնք կարող են սահմանվել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից»: էռնեստի խոսքով` ԱՄՆ-ը Ուկրաինայի ժողովրդի կողքին է:
Սակայն միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Վաշինգտոնը ստեղծված իրավիճակի պատճառվ մտադիր չէ ռազմական հակամարտության մեջ մտնել Մոսկվայի հետ: