211652_close_icon
views-count1472 դիտում article-date 14:11 09-03-2015

Զենքի արտահանման առումով 2014թ-ը ռեկորդային է եղել Ռուսաստանի համար

Ըստ 2014թ-ի արդյունքների` ԱՄՆ-ից հետո Ռուսաստանը սպառազինության միջազգային շուկայում պահպանել է զինամթերք արտահանող երկրների 2-րդ տեղը, այս մասին ասվում է HIS ամերիկյան ընկերության՝ զենքի համաշխարհային շուկայի ամենամյա դիտարկման հաշվետվության մեջ: Ըստ այդ հաշվետվության՝ անցած տարին Ռուսաստանի համար ռեկորդային տարի է եղել. 2014թ-ին արտահանումը կազմել է 10 միլիարդ դոլար, որն 9%-ով ավելի է, քան նախորդ տարվա տվյալները: Հաշվետվության հեղինակները նշել են նաև ռուսական սպառազինության ձեռքբերողներին, դրանք հետևյալ երկրներն են. Չինաստանը՝ 2.3 միլիարդ, Հնդկաստանը՝ 1.7 միլիարդ, ինչպես նաև Վենեսուելան և Վիետնամը՝ 1 միլիարդ դոլարով: Համաշխարհային արտահանողների առաջատար հնգյակում 2013թ-ին, այնպես էլ 2014թ-ին 1-ին տեղում է ԱՄՆ-ն, այնուհետև՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան: 2014թ-ին ռազմական ոլորտում ամենաշատ գումար է ծախսել Սաուդյան Արաբիան՝ առաջ ընկնելով Հնդկաստանից: Անցած տարվա ընթացքում ռազմական ծախսերի գործարքները աշխարհում աճել են 13%-ով, ինչը պայմանավորված է զարգացող երկրների ռազմական ավիացիայի գնումներով և Մերձավոր Արևելքում, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տիրող անկայուն վիճակի հետ:

Նմանատիպ նյութեր