Բավարիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 20-ից ավելի տուժած
Բավարիայում տուրիստական ավտոբուսի շրջվելու հետևանքով մոտ 25 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, իսկ մեկ այլ ուղևոր գտնվում է ծանր վիճակում, հայտնում է T-Online լրատվական պորտալը։
Ավելի վաղ պորտալը, հղում անելով ոստիկանությանը, հայտնել էր, որ ավտոբուսի շրջվելու հետևանքով երկու մարդ մահացել է։ T-Online-ի տվյալներով՝ ավտոբուսը տեղափոխում էր Ֆիլիպիններից ժամանած 40-50 մարդուց բաղկացած տուրիստական խումբ։
«Նախնական տվյալներով՝ մոտ 25 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, իսկ երկուսը մահացել են վթարի վայրում։ Եվս մեկ մարդ կյանքին սպառնացող վիճակում է», – նշվում է հաղորդագրության մեջ։
Պորտալի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել կիրակի օրը՝ ժամը 6:00-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 7:00-ին) Բավարիայի Օստալգոյե մարզի Բուխլոե քաղաքի մոտակայքում։ Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել մայրուղուն հարակից ցածրադիր հատված։